ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։
Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
Ամեն օր ավելի ես համոզվում, թե ինչ վտանգավոր մարդկանց ձեռքում է Հայաստանի ճակատագիրը։ Մարդիկ, որոնք ոչ սրբություն ունեն, ոչ արժեքներ, ոչ բարոյականություն, արժանապատվություն, իսկ քաղաքականությունից էլ բացարձակ բոբիկ են։
Նոյեմբերի 30-ին դատական համակարգի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն. կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։
«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...